«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը խոսել է իր ապագայի մասին։ Խաղացողի պայմանագրի ժամկետը դեռ մեկ տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ։
«Ես ունեմ գործող աշխատանքային պայմանագիր ակումբի հետ՝ երկարաձգման հնարավորությամբ։ Հուսով եմ, որ ակումբը կօգտվի պայմանագրի այս կետից։ Ես մտադիր եմ շարունակել քրտնաջան աշխատել։
Սա վճռորոշ պահ է իմ կարիերայում, քանի որ մոտենում է Աշխարհի առաջնությունը», – բրազիլացի դարպասապահի խոսքերը մեջբերել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անցյալ մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը խաղացել է 28 խաղ և բաց է թողել 29 գոլ։