Աարոն Ռեմսին կարող է տեղափոխվել Մեքսիկայի առաջնություն

«Քարդիֆի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին մոտ է մեքսիկական «Պումաս» տեղափոխվելուն։

Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա ֆուտբոլիստը մոտ ապագայում կմիանա իր նոր ակումբին։ Նրա պայմանագիրը «Քարդիֆի» հետ լրանում է հունիսի վերջին։

Ռեմսին նախկինում հանդես է եկել «Նիսում», «Յուվենտուսում», «Ռեյնջերսում», «Արսենալում» և «Նոթինգհեմ Ֆորեսստում»։