Իտալական գրանդը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը

«Ինտերը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հեյլունդին վարձակալելու տարբերակը։

Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիները չեն պլանավորում վաճառել 22-ամյա դանիացուն, բայց կարող են քննարկել 50 միլիոն եվրոյի առաջարկներ։ «Ինտերը» պատրաստ է վարձակալել ֆուտբոլիստին՝ գնելու իրավունքով։

Ռասմուս Հեյլունդը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ատալանտայից» 2023 թվականի օգոստոսին՝ 78 միլիոն եվրոյի դիմաց։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը 52 խաղում խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Դանիացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։