«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում։ Լոնդոնի «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում 22-ամյա իսպանացու նկատմամբ։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, լոնդոնցիները քննարկում են տրանսֆերի տարբերակը և պատրաստ են մոտ 75 միլիոն եվրո առաջարկել իսպանացու համար։ Ֆերմինը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է։
2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը կատալոնացիների կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ խփելով ութ գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։