«Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարող է շարունակել իր կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում: Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ տեղական ակումբները լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում ճապոնացու նկատմամբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կուբոն տրանսֆերային շուկայում հասանելի է մոտ 30-40 միլիոն եվրո փոխհատուցման դիմաց: Ֆուտբոլիստն ինքը բաց է նոր մարտահրավերի համար և պատրաստ է փորձել իր ուժերը Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպանը Իսպանիայի նախորդ առաջնությունում 36 խաղում խփել է 5 գոլ: Ֆուտբոլիստը վերջերս դարձել է 24 տարեկան: