«Թոթենհեմի» մի շարք ֆուտբոլիստներ ցանկանում են հեռանալ ակումբից

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուի պաշտոնանկությունը առաջացրել է դժգոհություն ակումբի մի շարք խաղացողների շրջանում, հայտնում է The Telegraph-ը։ Ըստ աղբյուրի՝ որոշ ֆուտբոլիստներ նույնիսկ մտադիր են լքել ակումբը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Պոստեկօղլուն «Թոթենհեմը» գլխավորում էր 2023 թվականից, և չնայած Պրեմիեր լիգայում թիմը ավարտեց մրցաշրջանը 17-րդ տեղում, նրա ղեկավարությամբ ակումբը նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այդ հաղթանակը դարձավ «Թոթենհեմի» առաջին տիտղոսը 2008 թվականից ի վեր։

Մարզչի հեռացումը, հատկապես նման տիտղոս նվաճելուց հետո, որոշ խաղացողների համար ընկալվել է որպես անարդարացի որոշում։