«Ռեալ Մադրիդը» որոշել է չակտիվացնել «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասի հետգնման տարբերակը։
Այս մասին հայտնում է OK Diario-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Լոս Բլանկոսը» կարող էր ակադեմիայի սանին վերադարձնել՝ իտալական ակումբին վճարելով 8 միլիոն եվրո, սակայն նրանք չեն պլանավորում կիսապաշտպաններ ձեռք բերել, երբ կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն միանա թիմին։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Կոմոյի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։