«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն հայտնել է իր սիրելի ֆուտբոլիստի անունը։
28-ամյա ֆրանսիացին առանձնացրել է Լիոնել Մեսսիին, որի հետ խաղացել է «Բարսելոնայում»։
«Բոլոր ժամանակների իմ սիրելի ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է», – ֆրանսիացու խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը։
Ուսման Դեմբելեն կատալոնական գրանդի գույները ներկայացրել է 2017-ից 2023 թվականներին։