«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներից մեկը կհեռանա թիմից, այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ալեխանդրո Գարնաչոն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։ Որոշումն արդեն կայացված է։ Առնվազն երեք Պրեմիեր լիգայի ակումբներ հարցումներ են կատարել խաղացողի վերաբերյալ։ Էրիկ տեն Հագի «Բայերը» նույնպես հետաքրքրված է տրանսֆերով, բայց նրանց համար Ալեխանդրոյի տրանսֆերը ֆինանսապես հեշտ չի լինի», – ասել է Ֆաբրիցիո Ռոմանոն։