Մայք Մանյանը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը իտալական գրանդի ղեկավարությանը տեղեկացրել է «Չելսի» տեղափոխվելու իր ցանկության մասին։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի տվյալներով՝ «ռոսոներիները» 29-ամյա դարպասապահի հնարավոր տրանսֆերի համար պահանջում են 20-25 միլիոն ֆունտ (23-28 միլիոն եվրո)։ Լոնդոնյան ակումբը կարող է փորձել ֆրանսիացի դարպասապահի հետ պայմանագիր կնքել հունիսի 15-ին մեկնարկող Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից առաջ։

2024/25 մրցաշրջանում Մանյանը մասնակցել է բոլոր մրցաշարերի 53 հանդիպման, որոնցից 15-ում նա անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։