«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրենը գնահատել է Ռուբեն Ամորիմի աշխատանքը

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Օմար Բերրադան գնահատել է մրցաշրջանի արդյունքները:

«Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայում զբաղեցրել են 15-րդ տեղը և պարտվել «Թոթենհեմին» Եվրոպա լիգայի եզրափակչում: Բերրադան զգուշացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմին, որ ղեկավարությունը հաջորդ մրցաշրջանում ավելի լավ արդյունքներ կսպասի:

«Մենք հպարտ էինք Եվրոպա լիգայի եզրափակիչ հասնելու համար, բայց, ի վերջո, հիասթափվեցինք Բիլբաոյում կրած պարտությունից: Մենք դժվար մրցաշրջան ունեցանք Պրեմիեր լիգայում՝ մրցաշրջան, որը մեր չափանիշներից ցածր էր, և մենք անպայման ակնկալում ենք բարելավել այն հաջորդ մրցաշրջանում», – Բերրադայի խոսքերն է մեջբերել Goal պորտալը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնը ստանձնել է նոյեմբերին: