«Լիոնը» պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկին՝ Ռայան Շերկիի տրանսֆերի վերաբերյալ

«Լիոնը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջին առաջարկը կիսապաշտպան Ռայան Շերկիի վերաբերյալ, X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստում է երկրորդ առաջարկը։ 21-ամյա ֆրանսիացին կենտրոնացած է Ազգերի լիգայի երրորդ տեղի համար Գերմանիայի դեմ խաղի վրա։

2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը «Լիոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում խփել է 12 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։

Ռայան Շերկիի գործող պայմանագիրը «Լիոնի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։