Լա Լիգայի աստղը «Արսենալի» և «Չելսիի» տրանսֆերային նպատակն է

«Արսենալը» և «Չելսին» ցանկանում են ձեռք բերել «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին։ Իսպանացին համարվում է երկու անգլիական գրանդների գլխավոր տրանսֆերային նպատակը, և երկու ակումբներն էլ պատրաստ են մեծ գումարներ ծախսել 22-ամյա իսպանացուն ձեռք բերելու համար։

Այս մասին հայտնում է ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ Ուիլյամսն ինքը չի շտապում համաձայնության գալ ո՛չ «Արսենալի», ո՛չ էլ «Չելսիի» հետ։ Ֆուտբոլիստը հարմարավետ է զգում Իսպանիայում և շարունակում է բանակցությունները «Ատլետիկի» հետ նոր պայմանագրի շուրջ։

Նիկո Ուիլյամսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Բավարիան» և «Բարսելոնան»։