Կիլիան Մբապպեն խոսել է իր մարզավիճակի մասին

Կիլիան Մբապպեն խոսել է իր խաղային մարզավիճակի մասին։

«Վերադառնալ իմ լավագույն մակարդակի՞ն։ն  Դժվար է, ես մաթեմատիկոս չեմ։ Չգիտեմ։

Հունվարից ի վեր ինձ լավ եմ զգում։ Լավ եմ խաղում․ ոչ իդեալական, բայց առաջընթաց կա, դա ուրախացնում է։ Ամենակարևորը՝ տիտղոսներ նվաճելն է։ Մենք դեռ ունենք տիտղոսներ, որոնց համար պետք է պայքարենք։ Աշխարհի ակումբային առաջնությունն էլ շատ կարևոր է», – ասել է «Ռեալ»-ի հարձակվողը։