Կեպա Արիսաբալագան կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ գրանդ

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան շուտով կարող է միանալ «Արսենալին»։

«Արսենալը» մոտ է «Չելսիի» դարպասապահի տրանսֆերն ավարտին հասցնելուն, հաղորդում է The Athletic-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» Կեպային դիտարկում է որպես Դավիդ Ռայային փոխարինող տարբերակներից մեկը։

30-ամյա իսպանացու պայմանագրում նշված հրաժարագնի կետը 5 միլիոն ֆունտ է։

Արիսաբալագան 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բորնմութում»։ Նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 31 խաղ և բաց է թողել 39 գոլ։