Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի մասին։
««Բարսելոնան» գիտի, թե ինչ պետք է անի, մանրամասների մեջ չեմ խորանա։ Նրանք գիտեն բոլոր կանոնները։ Հուսով եմ՝ նրանք որոշումը չեն հետաձգի մինչև վերջին պահը, ինչպես նախորդ մրցաշրջանում։ Ապա դա ակնհայտորեն մեզ ոչ մի օգուտ չտվեց», – Տեբասի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում հաղթեց Լա Լիգա, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։