«Չելսին» նախնական առաջարկ է արել Ջեյմի Գիտենսի համար։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, լոնդոնցիները «Բորուսիային» առաջարկել են ավելի քան 35 միլիոն եվրո 20-ամյա վինգերի համար։
Համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել, բայց գործարքի շուրջ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ջեյմին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանները «Չելսիի» հետ. նախկինում հաղորդվել էր յոթ տարվա պայմանագրի մասին։
«Մանչեսթեր Սիթին» կստանա տրանսֆերի գումարի 10%-ը։