«Լիվերպուլի» ղեկավարությունը կարող է մոտ 150 միլիոն եվրո վճարել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար։
Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։
Ըստ աղբյուրի՝ ակումբները գրեթե համաձայնության են եկել տրանսֆերի պայմանների շուրջ։ Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 130 միլիոն եվրո, սակայն տարբեր բոնուսները հաշվի առնելով՝ վճարումների չափը կկազմի մոտ 150 միլիոն եվրո։
Նշենք, որ այս տրանսֆերը ռեկորդային կլինի «Լիվերպուլի» համար։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում Վիրցը մասնակցել է 45 հանդիպման բոլոր մրցաշարերում, դառնալով՝ 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։