Ջանլուիջի Դոննարումմա. «Մենք Իտալիան ենք, այսպիսի խաղը անընդունելի է»

ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման խոսել է 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում Նորվեգիայի դեմ կրած ծանր պարտության մասին (0-3)։

«Այս պահին ես որևէ բացատրություն չունեմ։ Ես այստեղ եմ միայն այն պատճառով, որ հարգում եմ լրատվամիջոցներին, բայց պետք է խոստովանենք, որ այս խաղը այն չէ, ինչին երկրպագուները արժանի են։

Մենք պետք է լավ նայենք ինքներս մեզ և փորձենք միասին դուրս գալ այս փոսից։

Մենք Իտալիան ենք, այսպիսի խաղը անընդունելի է։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընդունի իր սխալները, իսկ հետո մենք պետք է միասին դուրս գանք այս իրավիճակից», – RAI Sport-ին ասել է Ջանլուիջի Դոննարումման։