Ֆրանկ Ռիբերին պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուին

Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հարց ուղղվեց «Ոսկե գնդակի» վերաբերյալ։ Ֆուտբոլիստն իր պատասխանում նշել է, որ այս մրցանակը պետք է շնորհվի այն խաղացողին, ով ներկայացնում է Չեմպիոնների լիգայի հաղթած թիմը։

Ռոնալդուի այս արտահայտությունից կարճ ժամանակ անց «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին սոցիալական ցանցերում հրապարակում է կատարել՝ արձագանքելով պորտուգալացու կարծիքին։

Ռիբերին գրել է․ «Այսինքն՝ «Ոսկե գնդակը» ստանալու համար անհրաժեշտ է հաղթե՞լ Չեմպիոնների լիգայում»։

Հիշեցնենք, որ Ռիբերին 2013 թվականին «Բավարիայի» կազմում հաղթել էր թե՛ Չեմպիոնների լիգայում, թե՛ Բունդեսլիգայում։ Այդուհանդերձ, այդ տարվա «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում նա զբաղեցրեց միայն երրորդ տեղը։