Կիրակի երեկոյան Պորտուգալիայի հավաքականը Ազգերի լիգայի եզրափակչում կխաղա Իսպանիայի դեմ։ Խաղից առաջ լրագրողների հետ զրուցել է Պորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Փորձառու պորտուգալացու խոսքով՝ եզրափակիչ խաղերը չեն խանգարում իր քունը։
«Երբ մենք կարևոր խաղ ունենք, ես շատ ոգևորված եմ, բայց չեմ կորցնում քունս դրա համար։ Ինձ համար սա նորմալ է։ Հուսով եմ՝ մենք մեր լավագույն ֆուտբոլը կցուցադրենք Իսպանիայի դեմ», – լրագրողներին ասել է 40-ամյա Ռոնալդուն։