«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արտահայտվել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների վերաբերյալ՝ ընդգծելով, որ մրցանակը պետք է հանձնվի այն ֆուտբոլիստին, ով աչքի է ընկել խաղադաշտում և նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
«Իմ կարծիքով, «Ոսկե գնդակը» պետք է նվաճի նա, ով աչքի է ընկել խաղադաշտում և հաղթել է Չեմպիոնների լիգայում։
Ես մեծ ուշադրություն չեմ դարձնում անհատական մրցանակներին, քանի որ գիտեմ, թե ինչ է թաքնված դրանց հետևում։ Այնուամենայնիվ, Յամալը հնարավորություն ունի, բայց հստակ ֆավորիտ չկա», – մամուլի ասուլիսում ասել է Ռոնալդուն։
Ներկայումս մարզական աղբյուրները «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թվում նշում են Ուսման Դեմբելեին (ՊՍԺ), Լամին Յամալին և Ռաֆինյային (Բարսելոնա), ինչպես նաև Մոհամեդ Սալահին (Լիվերպուլ)։