Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Ֆրանսիայի նկատմամբ Իսպանիայի 5-4 հաշվով հաղթանակից հետո նշել է, որ Լամին Յամալն ավելի շատ է արժանի «Ոսկե գնդակին», քան Ուսման Դեմբելեն։
«Յամալը պետք է ավելի բարձր դասվի, քան Դեմբելեն», – ասել է Շվայնշտայգերը RAC1-ի եթերում։
Ազգերի լիգայի եզրափակչում Իսպանիան կմրցի Պորտուգալիայի հետ։ Խաղը կկայանա կիրակի՝ հունիսի 8-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։