«Բարսելոնան» պատրաստ է թիմի պաշտպանին վաճառել «Ալ-Նասրին»

«Ալ-Նասրը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տվյալներով՝ սաուդյան ակումբը կարող է ավելի քան կրկնապատկել 29-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։

Նշվում է, որ «Բլաուգրանան» պատրաստ է բաց թողնել դանիացի ֆուտբոլիստին։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։