«Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան կարող է տեղափոխվել Ա Սերիա։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Նապոլին», որը 2024/2025 մրցաշրջանում դարձել է Իտալիայի առաջնության չեմպիոն։ Պաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է նեապոլիտանական թիմի մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Նախորդ մրցաշրջանում Չալոբան անցկացրել է 33 հանդիպման՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։