Էնթոնի Էլանգան կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թիմ

«Նյուքասլը» հետաքրքրված է «Նոթինգհեմ Ֆորեսթի» հարձակվող Էնթոնի Էլանգայի տրանսֆերով:

Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նոթինգհեմ Ֆորեսթը» պատրաստ է վաճառել 23-ամյա հարձակվողին միայն այն դեպքում, եթե առաջարկը կազմի 50 միլիոն եվրո։

Էնթոնի Էլանգան «Նոթինգհեմ Ֆորեսթ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2023 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 խաղ՝ խփելով 6 գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։