«Ռեալ Մադրիդը» ավարտել է 17-ամյա «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանիունոյի տրանսֆերի գործարքը։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերի գումարը կկազմի 45 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի և մադրիդյան գրանդի միջև պայմանագիրը լիովին համաձայնեցված է և նախատեսված է մինչև 2031 թվականը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մաստանիունոն կմիանա «Պարի Սեն Ժերմենին»։
Նշվում էր, որ արգենտինացի ֆուտբոլիստը նախնական համաձայնագիր է կնքել ֆրանսիական գրանդի հետ և պետք է տեղափոխվեր ակումբ 2026 թվականին։
Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» համակարգում է 2019 թվականից։ Ֆուտբոլիստը հիմնական թիմում խաղում է 2024 թվականի սկզբից։
Ընդհանուր առմամբ, այս ընթացքում նա խաղացել է 61 խաղում, խփել 10 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։