ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ով մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում», չի մտնում փարիզյան ակումբի հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մեջ։ Այս մասին հաղորդում է Footmercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն նրան ներառել է տրանսֆերային ցուցակում և ֆուտբոլիստի գինը սահմանել 20 միլիոն եվրո։ Հնարավոր է, որ «Աստոն Վիլլան» 29-ամյա իսպանացուն մշտական հիմունքներով գնի։
Անգլիական ակումբի կազմում Ասենսիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում, խփել է 8 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։