Խոսեպ Գվարդիոլան մոտ ապագայում չի պլանավորում լքել «Մանչեսթեր Սիթին»։
2024/2025 մրցաշրջանի ընթացքում, չնայած այն անհաջող էր, Գվարդիոլան երկարաձգեց իր պայմանագիրը հաջորդ երկու մրցաշրջանների համար։ Միևնույն ժամանակ, Խոսեպը կցանկանար ապագայում աշխատել ազգային հավաքականի հետ։
«Ես կցանկանայի մասնակցել Աշխարհի առաջնությանը, Եվրոպայի առաջնությանը, Ամերիկայի գավաթին։ Ես միշտ մտածել եմ դրա մասին։ Բայց դա կախված է շատ, շատ գործոններից։ Եթե դա տեղի ունենա, ապա լավ։ Եթե դա տեղի չունենա, ապա ավելին քան լավ», – ասել է Գվարդիոլան Rauters-ին։