Պեդրի. «Նրանք հետաքրքրված էին ինձնով»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին հաստատել է «Բավարիայի» հետաքրքրությունը իր նկատմամբ։

«Նրանք հետաքրքրված էին ինձնով, բայց իմ սերը «Բարսելոնայի» նկատմամբ անվերապահ է։ Դա իմ երազանքի ակումբն է, և ինձ համար շատ դժվար կլինի հեռանալը», – 22-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Diario AS-ը։

«Բավարիան» փորձեց Պեդրիին ձեռք բերել այն ժամանակ, երբ մյունխենյան ակումբը գլխավորում էր Հանս-Դիտեր Ֆլիկը, ով այժմ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է։

2024/25 մրցաշրջանում Պեդրին բոլոր մրցաշարերում մասնակցել է 59 խաղի, խփել 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։