«Բավարիան» ցանկանում է պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոյի հետ: Այս մասին հայտնում է Kicker-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մյունխենյան ակումբը հետաքրքրված է «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուի ծառայություններով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը բանակցություններ է վարում երկու ֆուտբոլիստների գործակալների հետ:
Այս տրանսֆերներից յուրաքանչյուրը կարժենա ավելի քան 70 միլիոն եվրո, ուստի «Լիվերպուլը» ստիպված կլինեն վաճառել մեկին, որպեսզի գործարքներն ավարտին հասցնեն:
Գակպոն «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2023 թվականից։ Անցած մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել 18 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։