«Միլանը» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվողի ծառայություններով

«Միլանը» հետաքրքրված է 27-ամյա իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայով, որը ներկայումս խաղում է «Լիվերպուլում»։ Լրագրող Օրացիո Ակոմանդոյի խոսքով՝ «ռոսոներիները» բանակցություններ են վարում անգլիական ակումբի հետ ֆուտբոլիստի վարձակալության շուրջ։

Մյուս կողմից, «Լիվերպուլը» կնախընտրեր անմիջապես վաճառել Կիեզային, սակայն միլանյան ակումբը պնդում է վարձակալության պայմանագրի վրա։ Ֆեդերիկո Կիեզան «Լիվերպուլ» է տեղափոխվել մեկ տարի առաջ «Յուվենտուսից» մոտ 12 միլիոն եվրոյով։

Այս ընթացքում նա անգլիական ակումբի կազմում խաղացել է ընդամենը 14 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Կիեզան Պրեմիեր լիգայում խաղացել է վեց խաղ, բայց չի խփել գոլ։