«Լիվերպուլը» դեռևս առաջարկներ չի ստացել այլ ակումբներից թիմի հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sky Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և «Ալ-Հիլալի», ինչպես նաև «Բարսելոնայի» ներկայացուցիչները կապ են հաստատել անձամբ ֆուտբոլիստի հետ։
Միևնույն ժամանակ, «Լիվերպուլը» չի պլանավորում բանակցություններ սկսել 26-ամյա կոլումբիացու հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։
Դիասը 2024/25 մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրած 50 խաղում խփել է 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։