«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին կարող է հեռանալ «Ինտեր Մայամիից»։ Լրագրող Ֆլավիո Ազարոյի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» նախկին հարձակվողը կայացրել է որոշում վերադառնալ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս»։
Աղբյուրի համաձայն՝ տեղափոխությունն իրականություն կդառնա 2025 թվականի դեկտեմբերին։ Նախկինում Մեսսին անձամբ նշել էր, որ ցանկանում է ֆուտբոլային կարիերան ավարտել այն ակումբում, որտեղ սկսել է իր ճանապարհը։ Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդի» նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը ներկայումս հանդես է գալիս նույն ակումբում՝ սկսած 2024 թվականի հունվարից։
Լիոնել Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» կազմում 2023 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է MLS-ի 13 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։