Լիոնել Մեսսին կարող է իրականացնել իր երազանքը և փոխել ակումբային գրանցումը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է լքել «Ինտեր Մայամին»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլավիո Ազարոն։

Հարձակվողը ցանկանում է իրականացնել իր երազանքը և տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյս», որի կազմում խաղացել է մանկության տարիներին (1994-2000)։

Նշվում է, որ հնարավոր տեղափոխության համար կան բազմաթիվ խոչընդոտներ, այդ թվում՝ վարչական (ակումբի ղեկավարության ընտրություններ) և ընտանեկան։

Լրագրողը նշում է, որ խոչընդոտներից անկախ, Մեսսին հիմա հստակ որոշում է կայացրել իր համար։ Եթե տրանսֆերը իրականանա, արգենտինացին կդառնա «Նյուելս Օլդ Բոյսի» ֆուտբոլիստ 2025 թվականի դեկտեմբերին։