Իտալական «Լացիոն» Լոնդոնի «Արսենալից» գնել է Պորտուգալիայի հավաքականի եզրային պաշտպան Նունո Տավարեշին։ Նա 2024/25 մրցաշրջանն անցկացրել է Հռոմի ակումբում վարձակալությամբ, իսկ պայմանագրում ներառված էր նրա տրանսֆերը 5 միլիոն եվրոյով գնելու հնարավորությունը, որն էլ «Լացիոն» որոշել է ակտիվացնել։
Ընթացիկ մրցաշրջանում Տավարեշը մասնակցել է 30 խաղի՝ կատարելով 9 գոլային փոխանցում։ Այժմ, ըստ տարբեր աղբյուրների, «Լացիոն» կարող է 25-ամյա պաշտպանին վաճառել զգալիորեն ավելի բարձր գումարով, քանի որ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Տավարեշը վերջերս ընդգրկվել էր Պորտուգալիայի հավաքականի Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի հայտացուցակում, սակայն նա չի մասնակցել հունիսի 4-ին Գերմանիայի դեմ կայացած հանդիպմանը։