Հայաստանի ազգային հավաքականը վաղը՝ հունիսի 6-ին, ընկերական խաղում կհանդիպի Կոսովոյի հավաքականի ն։ Հանդիպումից առաջ իր մտքերով է կիսվել Չեխիայի «Սպարտա» թիմի եզրային հարձակվող Էրմալ Կրասնիկին։
«Այսօր մեր հավաքների չորրորդ օրն էր։ Թիմում ամեն ինչ ընթանում է լավ, բոլորը մեծ ջանասիրությամբ են մարզվում։ Մենք խորությամբ ուսումնասիրում ենք Հայաստանի հավաքականին։ Նրանք այժմ ավելի ուժեղ թիմ են, քան նախկինում, բայց մենք պատրաստ ենք ցուցադրելու մեր ուժեղագույն կողմերը և հաղթանակ պարգևելու մեր ժողովրդին», – նշել է Կրասնիկին, ըստ telegrafi-ի։
Հանդիպումը կկայանա Պրիշտինայում՝ Կոսովոյի մայրաքաղաքում, և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։