Յոզուա Կիմմիխ. «Պարտությունից պետք է ճիշտ հետևություններ անենք»

Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կոշտ գնահատական է տվել Պորտուգալիայի դեմ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում կրած պարտությանը՝ այն որակելով որպես թիմի «ամենավատ խաղերից մեկը»։

Մյունխենում կայացած հանդիպումն ավարտվել է Պորտուգալիայի հաղթանակով՝ 2:1 հաշվով։ Գերմանացիները առաջինը բացեցին խաղի հաշիվը Ֆլորիան Վիրցի գոլով, սակայն Կրիշտիանու Ռոնալդուի և Ֆրանսիշկու Կոնսեյսաուի գոլերը շրջեցին հանդիպման ելքը։

«Սա մեր ամենավատ խաղերից էր։ Մենք հարձակման գծում վտանգավոր չէինք, իսկ պաշտպանությունում թույլ տվեցինք խախտումներ։ Առաջին գոլից հետո կորցրեցինք խաղի վերահսկողությունը։ Այս պարտությունից պետք է ճիշտ հետևություններ անենք։ Եթե մեր խաղում էներգիա չավելացնենք, ապա չենք կարող մրցել եվրոպական թոփ թիմերի հետ», — նշել է Կիմիխը։

Նշենք, որ երկրորդ կիսաեզրափակչում միմյանց դեմ կխաղան Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա հունիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։