Յուլիան Նագելսման. «Այս պարտությունը մեր ճանապարհորդության մի մասն է»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Պորտուգալիայից կրած պարտության մասին (1-2)։

«Կարծում եմ՝ մենք խաղը պարտեցինք առաջին խաղակեսում։ Հետո մենք շատ ազատ տարածք ունեինք խաղը զարգացնելու համար։ Պորտուգալիան այնքան ագրեսիվ չէր պաշտպանվում, բայց մենք այնքան սուր չէինք հարձակվում, որքան նախորդ տասը խաղերում։ Ամեն ինչ չափազանց դանդաղ էր՝ փոքր սխալների առատությամբ։

Մենք ստեղծեցինք չորս հնարավորություն, բայց դրանք 100% հնարավորություններ չէին։ Առաջին խաղակեսում մեր դարպասի մոտ երկու կամ երեք հնարավորություն կար, երբ մեր թիմի պաշտպանությունը լավագույն վիճակում չէր։ Ընդմիջումից հետո տասը րոպե մենք դաշտում լավագույն թիմն էինք և առաջ անցանք հաշվի մեջ։

Երբեմն խփած գոլը քեզ ավելի շատ ուժ է տալիս, տրամադրություն է լիցքավորում։ Բայց կան նաև այլ իրավիճակներ, երբ խփած գոլը համոզում է քեզ, որ ամեն ինչ լավ է, և դու մի փոքր թուլանում ես։ Այս ժամանակահատվածում մենք ավելի վատ խաղացինք և երկու գոլ բաց թողեցինք։ Ափսոս է, որ այսպես պատահեց, բայց մենք ստացանք այն, ինչին արժանի էինք, և այդ պատճառով էլ չհասանք եզրափակիչ։

Այս պարտությունը մեր ճանապարհորդության մի մասն է։ Ափսոս է պարտվելը։ Բայց երբ փորձում ես զարգանալ որպես թիմ, Նման տհաճ պահերը անխուսափելի են։ Դա երկար ճանապարհորդության բնական մասն է։ Կարևոր է դասեր քաղել պարտված խաղում։ Եթե մենք դա անենք, ապա մեկ քայլ առաջ կանենք», – Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։