Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Կոսովոյի դեմ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Հավաքականի հայտացուցակում տեղ չի գտել Կարեն Նալբանդյանը, քանի որ նա խաղում է հարձակողական դիրքում, որը չի համապատասխանում մեր այս երկու հանդիպումների համար նախատեսված մարտավարությանը։ Այս խաղերում ցանկանում ենք փորձարկել այն դիրքերը, որոնք ես եմ նշել։
Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին։ Հավաքի ընթացքում դիտել և վերլուծել ենք այդ հանդիպումը։ Մասնավորապես ուսումնասիրել ենք այն դրվագները, որոնցում մեր կարծիքով կարող էինք ավելի լավ խաղ ցուցադրել։
Հավաքի ընթացքում թիմից լավ էներգիա եմ ստացել, իսկ ընդհանուր առմամբ՝ լավ հավաք ենք անցկացրել։ Ուրախ եմ, որ կան ֆուտբոլիստներ, որոնք թակում են ազգային հավաքականի դռները»։
Նշենք, որ Կոսովո – Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 21:00-ին։