Ջեյդոն Սանչոն կարող է լքել ԱՊԼ-ն

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարող է լքել ակումբը:

Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Աղբյուրի տվյալներով՝ 25-ամյա անգլիացին «Չելսիում» վարձակալությամբ խաղալուց հետո կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ», բայց չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ասթոն Վիլան» և «Գալաթասարայը», սակայն ակումբներին կարող է հետ պահել ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։