«Ատալանտայի» նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանի հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա» օրակարգային հարց է դարձել կատալոնական ակումբի համար։ Catalunya Ràdio-ի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
Չնայած Լուկմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո, որոշ աղբյուրների համաձայն՝ գործարքը կարող է կայանալ շուրջ 30 միլիոնի շրջանակում։ Հարձակվողը ներկա պահին պայմանագիր ունի «Ատալանտայի» հետ մինչև 2027 թվականը։
Անցած մրցաշրջանում նա կայուն արդյունավետություն է ցուցաբերել՝ մասնակցելով 40 խաղի, խփելով 20 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում: