«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է Ռուսաստանի առաջնությունում հաղթանակի վերաբերյալ իր տպավորություններով և խոսել է նաև Եվրոպա տեղափոխվելու իր ցանկության մասին։
«Ռուսաստանի չեմպիոն դառնալը իմ և թիմիս երազանքն էր, որի համար մենք երկար ժամանակ աշխատել ենք։ Մրցաշրջանը մեզ համար շատ դժվար էր, փառք Աստծո, մեզ հաջողվեց նվաճել չեմպիոնական գավաթը։
Մենք այս հաղթանակին հասանք հավատքի, ցուցաբերած բնավորության և երկրպագուների հսկայական աջակցության շնորհիվ։ Երբ ես բարձրացրի գավաթը, անչափ ուրախ էի։ Իմ երազանքն իրականացավ։
Ես նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ անցկացնում եմ իմ առաջին մարզական հավաքը Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Մենք պատրաստվում ենք առաջիկա ընկերական խաղերին։ Մենք պետք է փորձենք լավ խաղ ցուցադրել այս խաղերում և հաղթել։ Մեզ անհրաժեշտ են այս հաղթանակները։
Ինչ վերաբերում է իմ տեղափոխությանը եվրոպական ակումբ, դեռ ժամանակ կա։ Բոլորը գիտեն, որ ես ուզում եմ գնալ Եվրոպա։ Ես դեռ կոնկրետ առաջարկ չունեմ», – ասել է Էդուարդ Սպերցյանը։
Անցյալ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 34 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։