Քոուլ Պալմերը նոր մրցաշրջանում հանդես չի գա 20 համարի մարզաշապիկով

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը նոր մրցաշրջանում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։ Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Նախկինում նա խաղում էր 20 համարի ներքո։

10 համարը «Չելսիի» պատմության մեջ կրել են մի շարք նշանավոր խաղացողներ, այդ թվում՝ Էդեն Ազարը, Խուան Մատան, Քրիստիան Պուլիշիչը, Ջո Քոուլը և Վիլիանը։

Պալմերը «Չելսի» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականի աշնանը։ 2024/2025 մրցաշրջանի ընթացքում նա մասնակցել է 46 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2033 թվականի ամառը։

Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։