Սպորտային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը։
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 402.3 միլիոն եվրո։
Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը (239.6 միլիոն եվրո), իսկ երրորդ տեղում՝ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը (233.8 միլիոն եվրո):
Չորրորդ տեղում է «Լոս Բլանկոսի» հարձակվող՝ Կիլիան Մբապպեն (192.5 միլիոն եվրո):
17-ամյա Յամալը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականից: Մայիսին նա երկարաձգեց պայմանագիրը կատալոնացիների հետ մինչև 2031 թվականի ամառը: