«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մի քայլ է հեռու իտալական «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց՝ Սիմոնե Ինձագիի հեռանալուց հետո։ Ինչպես հաղորդում է ինսայդեր Սանտի Աունան, իսպանացի մասնագետն արդեն ընդունել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցների առաջարկը և պատրաստ է ստորագրել պայմանագիր։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆաբրեգասի անձնական պայմանագրի բոլոր կետերը «Ինտերի» հետ համաձայնեցված են, և այժմ մնում է միայն վերջնականացնել հրաժարագնի հարցը «Կոմոյի» ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագին, ով վերջին չորս մրցաշրջանում գլխավորում էր «Ինտերը» և նվաճել վեց տիտղոս, արդեն պաշտոնապես հեռացել է թիմից։ Նրան կապում են Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում» աշխատանքի հնարավորության հետ։ Սեսկ Ֆաբրեգասը գլխավորել էր «Կոմոն» 2024 թվականի ամռանը, իսկ իր առաջին մրցաշրջանում Ա Սերիայի նորեկները եզրափակել են առաջնությունը 10-րդ տեղում։