Կառլո Անչելոտտի. «Դուք շուտով կտեսնեք լավագույն Վինիսիուսին»

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին, որին մարզել է մադրիդյան ակումբում։

«Շուտով դուք կտեսնեք Վինիսիուսի լավագույն տարբերակը Բրազիլիայում, ինչպես տեսաք «Ռեալ Մադրիդում»։ Նա պատրաստ է և մոտիվացված», – ասել է իտալացի մասնագետը։

Բրազիլիայի հավաքականը հունիսի 6-ին կմրցի Էկվադորի հետ, իսկ հունիսի 11-ին՝ Պարագվայի հետ։ Երկու խաղերն էլ կանցկացվեն 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։