«Գալաթասարայը» շարունակում է բանակցությունները «Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեի հետ։
ASpor-ի տվյալներով՝ բանակցությունները զարգանում է դրական ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը ողջունել է հնարավոր տրանսֆերի գաղափարը՝ հաշվի առնելով թուրքական ակումբի մասնակցությունը Չեմպիոնների Լիգային հաջորդ մրցաշրջանում։
Ավելի վաղ Լերոյ Սանեն հրաժարվել էր երկարաձգել «Բավարիայի» հետ իր պայմանագիրը, որը լրանում է այս ամռանը։