Goal առցանց հրատարակությունը ներկայացրել է 2025 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակի հիմնական հավակնորդների նոր ցանկը։
Հատկանշական է, որ հաղթանակի 10 հիմնական ֆավորիտների շարքում «Ինտերի» ոչ մի ֆուտբոլիստ չկա։ Միլանյան թիմը հանդես է եկել Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, որը հաղթել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը»։ Առաջին տասնյակում փարիզեցիների միայն չորս ներկայացուցիչ կա։
«Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակը՝ ըստ Goal-ի․
1. (1) Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
2. (2) Լամին Յամալ (Բարսելոնա)
3. (3) Ռաֆինյա (Բարսելոնա)
4. (5) Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)
5. (8) Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ)
6. (թոփ 10-յակում չէ) Դեզիրե Դուե (ՊՍԺ)
7. (10-յակում չէ) Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)
8. (թոփ 10-ում չի եղել) Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
9. (6) Պեդրի (Բարսելոնա)
10. (7) Հարի Քեյն (Բավարիա)
Այսպիսով, լավագույն տասնյակից դուրս մնացին ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման (չորրորդն էր), ինչպես նաև «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը (իններորդը) և «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը նախկինում եզրափակում էր լավագույն տասնյակը։