Յուրգեն Կլոպին վիրավորած մրցավարը այժմ առաքիչ է աշխատում

Պրեմիեր Լիգայի նախկին մրցավար Դեյվիդ Քութը, որը որակազրկվել էր իր վիճահարույց վարքագծի համար, այժմ աշխատում է որպես առաքիչ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Քութը հեռացվել է մի շարք միջադեպերից հետո, այդ թվում՝ «Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի հասցեին ուղղված վիրավորանքներից և նրա կողմից սպիտակ փոշի շնչելու տեսանյութից հետո։

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է մրցավարին մինչև 2026 թվականի հունիսի վերջը՝ նշելով «ֆուտբոլի հեղինակությանը վնաս հասցնելը» և վարքագծի չափանիշների խախտումները։ Անգլիական մրցավարական մարմինը հեռացրել է Քութին ներքին հետաքննությունից հետո։

«Ես պարզապես ուզում եմ առաջ շարժվել։ Կարևոր է գտնել նպատակ և պատասխանատու լինել։ Այս աշխատանքը օգնում է ինձ հանգստանալ, բայց ես դա չեմ համարում նոր կարիերա», – ասել է Քութը։